«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել մանկունիացիների կազմում իր նախկին խաղընկեր Զլատան Իբրահիմովիչին, որը խզել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Մեծ պատիվ էր քեզ ճանաչելը, հանճար: Ամենայն բարիք եմ մաղթում Զլատան»,- գրել է Մխիթարյանը` հիշատակելով անգլիական Queen ռոք խմբի «The Show Must Go On» երգը, հաղորդում է Armsport.am-ը։
Ավելի վաղ, հիշեցնենք, ՄՅՈւ-ն պաշտոնապես հայտնել էր, որ խզել է պայմանագիրն Իբրահիմովիչի հետ` ֆուտբոլիստի խնդրանքով: