Լոնդոնի «Արսենալ»-ը իր պաշտոնական էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պարգևը ստանալու կապակցությամբ:
«Կիսապաշտպանն այժմ Հայաստանի ազգային հավաքականի ավագն է և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 70 հանդիպումներում խփած 25 գոլով:
Վարազդատ Հարոյանը 25 միավորով երրորդն է, Տիգրան Բարսեղյանը 35 միավորով՝ երկրորդը, բայց Մխիթարյանը հաղթել է միավորների մեծ տարբերությամբ՝ 190 միավոր:
Մխիթարյանն արդեն յոթերորդ անգամ անընդմեջ ստանում է այս մրցանակը: Ընդհանուր առմամբ իր կարիերայում Մխիթարյանն այս մրցանակը ստանում է ութերորդ անգամ», գրում է ակումբի պաշտոնական կայքը: