Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում: Անհրաժեշտ 68-ից միայն 64 պատգամավոր արտահայտվեց ի պաշտպանություն Տուրուլի:
Երկու օրից խորհրդարանում վերստին կարող են անցկացվել քննարկումներ եւ քվեարկություն, սակայն այդ դեպքում հավակնորդին բավարար կլինի խորհրդարանականների ոչ թե բացարձակ, այլ պարզ մեծամասնության աջակցությունը:
Սպասվում Է, որ մարտի 23-ին Իսպանիայի Գերագույն դատարանը մեղադրական եզրակացություններ կհրապարակի «անջատողական գործընթացին» մասնակցելու մեծ կասկածվող քաղաքական գործիչների վերաբերյալ: Տուրուլը նույնպես նրանց թվում Է, ում երկրի դատախազությունը մեղադրում Է խռովության, ապստամբության եւ վատնումների մեջ: Այժմ նա գտնվում է ազատության մեջ: