Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի հետ մարտի 22-ին կայացած պաշտոնական հանդիպումից հետո վերջինիս փոքր տրակտոր է նվիրել, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Վրաստանի նախագահն ազատ ժամանակ զբաղվում է ֆերմերությամբ: 2017 թվականին Մարգվելաշիլիի՝ Մինսկ պաշտոնական այցի ժամանակ Լուկաշենկոն նրան բելառուսական կարտոֆիլի սերմեր է նվիրել: Դրանից Վրաստանի նախագահը հրաշալի բերք է ստացել և նույնիսկ սոցցանցերում հրապարակել է ստացած բերքի լուսանկարները: