Պեսկովը հայտնել է արտաքին քաղաքականությունում Պուտինի առաջնահերթությունը

12:25     23 մարտի, 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է զարգացնել հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ներքին խնդիրների վրա նախագահի քաղաքականության շեշտադրումը չի հանգեցնի աշխարհից Ռուսաստանի մեկուսացման մեծացման:

Պեսկովի խոսքով՝ Պուտինի պատկերացմամբ՝ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը ներքին խնդիրների իրականացման համար հարմարավետ միջավայրի ապահովումն է: 

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ և պատրաստվում է նվազեցնել ռազմական ծախսերը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ միջազգային հարաբերություններում նկատելիորեն ավելի են շատացել սառը պատերազմի տարրերը:


© armedia.am