Ուրուգվայի համալսարանի հումանիտար և մանկավարժական գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ինստիտուտում ուսանողների համար բացվել են արևելահայերենի կուրսեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դասընթացներն անցկացնելու է բանասեր, հայոց լեզվի և գրականության մասնագետ Հովհաննես Բոդուկյանը:
Նշենք, որ արևելահայերենի ուսուցման կուրսերի անցկացումը կատարվում է 2016 թվականին ԵՊՀ-ի ու Ուրուգվայի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Համաձայնագրի նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտական հետազոտությունների տարածմանը: