«Չեխական ավիաուղիներ» ավիաընկերությունը վերականգնում է Պրահա-Երևան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթները։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղվելով Երևանում «Չեխական ավիաուղիների» ներկայացուցչությանը։
Չվերթներն իրականացվելու են այս տարվա հունիսի 8-ից։ Պրահայից Երևան թռիչքներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ, չորեքշաբթի և շաբաթ` հակառակ ուղղությամբ։