Սոչիի «Կրասնայա Պոլյանա» ձմեռային հանգստավայրի լեռնադահուկորդները հայտնում են, որ ձյունը ծածկվել է ավազի շերտով, ինչի հետևանքով լանջերը դեղնել են: «Ամեն ինչ ավազով է պատվել: Ձյան վրայի ավազը դեղին գույն է»,- «ՏԱՍՍ»-ին է հայտնել «Գորկի Գորոդ» հանգստավայրի աշխատողներից մեկը:
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ ավազը տեղումների հետ միասին է թափվել: Funsochi համայնքը Instagram սոցիալական ցանցում գրում է, որ «լեռներն այսօր Կարմիր մոլորակի են նման»:
Նշվում է, որ չնայած նրան, որ ձյունը փոխել է գույնը, դա ամենևին չի խանգարում լեռնադահուկորդներին և սնոուբորդիստներին:
Не удивляйтесь, это не пески, это снег в Сочи. pic.twitter.com/vTUuRPCeQY
— Valentyna Vashchenko (@ValentynaVashc2) March 23, 2018