Ցուցարարների բազմությունը Կատալոնիյում բախվել է ոստիկանության հետ այն բանից հետո, երբ Գերագույն Դատարանը իրավաբանական գործողություններ է սկսել կատալոնական առաջնորդների դեմ, հաղորդում է BBC-ն:
Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, երբ ոստիկանությունը մահակներ է կիրառել՝ Բարսելոնայում դաշնային շենքերից ցուցարարներին հեռու պահելու համար:
Ցույցեր են տեղի ունեցել նաև Կատալոնիայի այլ հատվածներում:
Իսպանիայի գերագույն Դատարանը վճռել է, որ կատալոնական 25 առաջնորդներ պետք է կանգնեն դատարանի առջև՝ ապստամբության և պետությանը չհնազանդվելու մեղադրանքով: Նրանք կարող են ազատազրկվել մինչև 30 տարի ժամկետով: