Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին

16:01     24 մարտի, 2018

Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը, վկայակոչելով The Times-ը: 

Արտաքսումները հավանաբար կսկսվեն մարտի 26-ին։

Ռուս դիվանագետներին կարող են արտաքսեկ Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։


© armedia.am