Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը, վկայակոչելով The Times-ը:
Արտաքսումները հավանաբար կսկսվեն մարտի 26-ին։
Ռուս դիվանագետներին կարող են արտաքսեկ Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։