ՌԴ նախագահի կոմունիստ թեկնածու Պավել Գրուդինինը սափրել է բեղերը, քանի որ պարտվել է գրազը։ Ռուս լրագրող Յուրի Դուդի հետ հարցազրույցում նա խոստացել էր սափրել բեղերը, եթե ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ 15 տոկոսից քիչ ձայն հավաքի։
«Ես ֆորմալ տանուլ եմ տվել գրազը։ Այդ պատճառով, որպես ազնիվ մարդ, պետք է սափրեմ բեղերս»,- ասել է նա։
Ըստ ՌԴ ԿԸՀ տվյալների, Գրուդինինը հավաքել է ձայների 11,9 տոկոսը։
Տեսանյութը, որում Գրուդինինը սափրում է բեղերը, հայտնվել է համացանցում։