Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ սեփական հարկի տակ, ֆուտբոլի Հայաստաի ազգային հավաքականը ոչ ոքի խաղաց Էստոնիայի հավաքականի հետ։ Ընկերական հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Սա Հայաստանի և Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն էր։ Նախորդ չորս խաղերում մեկ անգամ հաղթանակ է տարել Հայաստանի հավաքականը, երկու անգամ՝ Էստոնիայի, մեկ անգամ գրանցվել է ոչ ոքի։
Մարտի 27-ին Երևանում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ ընկերական հանդիպումը՝ Լիտվայի հետ: