Վաղը Ծաղկազարդ է. ինչ միջոցառումներ են նախատեսվում Արարատյան Հայրապետական թեմում
Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են Ս. Հաղորդություն ստանալ:
Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, հաղորդում է Qahana.am-ը:
Ծաղկազարդիտոնին նախատեսվողմիջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում
Մարտի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի.
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական միջոցառում մուլտհերոսների մասնակցությամբ, կավճանկար և տոնական տորթի հյուրասիրություն:
ԴավիթաշենիՍ. Նահատակացեկեղեցում կկատարվի համայնքի բոլոր մանկապարտեզների սաների օրհնության կարգ:
Ս. Երրորդություն եկեղեցու բակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան սաների և Ս. Երրորդություն եկեղեցու պարի խմբերի ու երգչախմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:
ՆորագավիթիՍ. Գևորգեկեղեցուբակում տեղի կունենա ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կտրվի համայնքի կարիքավոր ընտանիքներին (զինվորների ընտանիքներ):
ԿաթողիկեՍ.Աստվածածինեկեղեցուբակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տների սաները:
ԱվանիՍ. Աստվածածինեկեղեցուբակում փոքրիկ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում:
ՄալաթիայիՍ. Աստվածածինեկեղեցումկարիքավոր ընտանիքի երեխաներին կբաշխվեն տոնական նվերներ:
Էրեբունիհամայնքիկենտրոնականայգումժամը17:00-ին տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ:
ՄասիսիՍ. Թադեոսեկեղեցուբակում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:
ՄրգավանիՍ.Հակոբեկեղեցում համայնքի անդամները տոնի մասին թատերական բեմադրություն կներկայացնեն: