Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում։ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 54-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Լևոն Արոնյանը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Մարտի 25-ին մրցաշարում հանգստյան օր է: