Իտալիայի խորհրդարանի վերին պալատը կին նախագահ է ընտրել

13:22     25 մարտի, 2018

Իտալիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ է ընտրել Մարիա Էլիզաբեթթա Ալբերտի Կազելլատին, հայտնում է Euronews-ը։ 

Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահից հետո երկրորդ պաշտոնը կին է ստանձնում։

Կազելլատին «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ է 1994 թվականից։ Նույն թվականին նա ընտրվել է սենատոր:

Նա հինգ անգամ սենատոր է ընտրվել`զբաղեցնելով խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնը և աշխատել առողջապահության կոմիտեում:


© armedia.am