Ավստրիայի կանցլերը պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության գործընթացը

12:31     26 մարտի, 2018

Ավտրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների դեպքերը և կոչ արել Բրյուսելին դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ տարվող բանակցությունները,  հայտնում է Sputniknews.com-ը:

«Եվրոպական միության և Թուրքիայի միջև անդամակցության շուրջ տարվող բանակցությունները պետք է դադարեցվեն՝ հաշվի առնելով մարդու իրավունքների և կարևոր ժողովրդավարական արժեքների պարբերաբար խախտումները, ինչպես նաև այն, որ Կոպենհագենյան չափանիշները (օրենքներ, որոնց պարտավոր է հետևել երկիրը, եթե ցանկանում է անդամակցել ԵՄ-ին) այլևս չեն իրականացվում», - ասել է Կուրցը:

Ավստրիացի քաղաքական գործիչը հավելել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ կարևոր գործընկեր և Անկարայի ու Բրյուսելի միջև կապերը պետք է պահպանվեն բարիդրացիական հարաբերությունների հիման վրա:


© armedia.am