ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք արտասահմանյան գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության դիվանագետներին արտաքսելու ԱՄՆ որոշումը և կոչ է արել միանալ ԱՄՆ որոշմանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռաջ Շահը:
«Դա համակարգված քայլ էր: Նախագահն այն քննարկել է շատ արտասահմանյան գործընկերների, մեր եվրոպական դաշնակիցների հետ և նրանց կոչ է արել միանալ ԱՄՆ-ին այդ հարցում»,- նշել է նա: