Բեռլինում այսօր կկայանա հավակնորդների մրցաշարի վերջին, որոշիչ տուրը։ Հիմնական պայքարն ընթանում է Կարուանայի /8 միավոր/, Մամեդյարովի /7․5 միավոր/ և Կարյակինի /7․5 միավոր/ միջև, հաղորդում է Chessfed.am-ը:
14-րդ տուրում Սերգեյ Կարյակինի հակառակորդը Դինգ Լիրենն է։ Ոչ ոքիի դեպքում նրա շանսերը փոքրանում են, քանի որ Մամեդյարովի հետ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվի վերջինիս հաղթանակը և նախապատվությունը կտրվի նրան։ Իսկ հաղթանակի դեպքում ռուս գրոսմայստերի շանսերը մեծ են։ Բացի այդ, առաջատար եռյակում Կարյակինը միակն է, ով այսօր խաղալու է սպիտակներով։
Կարուանան ուժերը կչափի Գրիշչուկի հետ։ Վերջինս մրցաշարում հաղթելու հավակնություններ չունի, սակայն խաղի արդյունքը կարող է որոշիչ լինել Գրիշչուկի հայրենակցի՝ Կարյակինի համար։
Մամեդյարովի հակառակորդը Վլադիմիր Կրամնիկն է, իսկ Լևոնը կխաղա Ուեսլի Սոյի հետ։