ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը մտքեր են փոխանակել համահայկական օրակարգի հարցերի շուրջ: