Ավստրալիան մտադիր է արտաքսել երկու ռուս դիվանագետի «Սկրիպալի գործի» առնչությամբ

12:54     27 մարտի, 2018

Ավստրալիան մտադիր է արտաքսել երկու ռուս դիվանագետների Մեծ Բրիտանիայում նախկին ռուսական գործակալի թունավորման առնչությամբ, հայտարարել է երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, փոխանցում է ''Reuters''-ը:

"Միացյալ Թագավորության և այլ դաշնակիցների և գործընկերների հետ միասին Ավստրալիան միջոցներ է ձեռնարկում ՝ ի պատասխան Սոլսբերիում վերջերս տեղի ունեցած հարձակման", - ասված է վարչապետի հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ նշված դիվանագետները չգրանցված գործակալներ են, որոնց գործունեությունը հակասում է Վիեննայի կոնվենցիաներին:


© armedia.am