Կեմերովոյի փոխմարզպետ Սերգեյ Ցիվիլևը ծնկաչոք ներողություն է խնդրել Կեմերովոյի հրապարակում հավաքված մարդկանցից` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի առնչությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ցույցի մեկնարկից յոթ ժամ անց վարչակազմի ներկայացուցիչները մարդկանց խնդրել են հեռանալ, սակայն ցույցի մասնակիցներն անյդ առաջարկն ընդունել են դժգոհության աղաղակներով։ Դրանից հետո անջատվել է ձայնը ուժեղացնող սարքը։ Ցիվիլևը փորձել է խոսել բարձրախոսով, բայց նկատելով, որ այն չի աշխատում, առանց բարձրախոսի է դիմել մարդկանց։
«Ես ուզում եմ ներողություն խնդրել ձեզնից»,- ասել է նա և բոլորի համար անսպասելի ծնկի է իջել։
10 վայրկյան անց նա ոտքի է կանգնել ու բացատրել. «Հնուց ի վեր Ռուսաստանում ծնկի էին գալիս ներողություն խնդրելու համար»։ Մարդիկ սկսել են ծափահարել։
Ցիվիլևն այնուհետև առաջարկել է ստեղծել պաշտոնյաներից և զոհվածների հարազատներից կազմված աշխատանքային խումբ:
© Фото участника митинга