Լևոն Արոնյանը մեծ ներուժ ունեցող շախմատիստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է շախմատի աշխարհի վետերանների քառակի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անատոլի Վայսերը:
«Դժվար է ասել, թե ինչի հետ է կապված Լևոնի անհաջող ելույթների շարքը հավակնորդների մրցաշարում: Գուցե հոգեբանական է: Դժվարանում եմ ասել: Արդեն քանի անգամ է, որ հավակնորդների մրցաշարում Լևոնը հաջող հանդես չի գալիս: Հրաշալի պարտիաներ է խաղում այլ մրցաշարերում, ստեղծում հրաշալի կոմբինացիներ, բայց ոչ այստեղ: Կարծում եմ, ինքն արդեն տվել է այդ հարցի պատասխանը, թե ինչու: Եթե անկեղծ, ապա պետք է աչքերի մեջ նայել և հասկանալ, թե ինչ է կատարվում», - նշել է անվանի շախմատիստը: