ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպել է ՉԺՀ ներկայացուցիչ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Այցը տևել է մարտի 25-ից 28-ը:
Սի Ցզինպինը բարձր է գնահատել Կիմ Չեն Ընի այցը և հավաստիացրել է, որ երկու երկրների բարեկամությունը ռազմավարական նշանակություն ունի և միակ ճիշտ ընտրությունն է երկու երկրների համար: Չինաստանի ներկայացուցչի խոսքով՝ Պեկինը կնպաստի Պհենյանի հետ հարաբերությունների ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակի մասին, ընդ որում Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ վերջին մեկ տարում Կորական թերակղզում տեղի են ունեցել էական դրական փոփոխություններ, և ՉԺՀ-ն գնահատում է դրա համար ԿԺԴՀ-ի գործադրած ջանքերը:
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ երկխոսության, սակայն դա հնարավոր է միայն Սեուլի և Վաշինգտոնի կողմից շարունակական ջանքերի գործադրման պարագայում: Ի դեպ, Պհենյանը այս բանակցություններում հույս ունի ստանալ Պեկինի աջակցությունը:
Կիմ Չեն Ընը Սի Ցզինպինին հրավիրել է Հյուսիսային Կորեա, և վերջինս ընդունել է հրավերը: