Վրաստանի իշխանություններն իրենց աջակցությունն են հայտնել Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշմանը` կապված մարտի սկզբին բրիտանական Սոլսբերիում նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքի առնչությամբ։ Այս մասին հայտնում է interpressnews.ge-ն՝ հղում կատարելով Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջին։
«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Միացյալ Թագավորության տարածքում քիմիական նյութի կիրառումը, ինչը լուրջ վնաս է հասցրել երեք անձանց առողջությանը և լուրջ սպառնալիք է դարձել մյուսների կյանքի և առողջության համար: Ուստի՝ Վրաստանի արտգործնախարարությունն անընդունելի է համարում Վրաստանում Ռուսաստանի շահերի՝ Շվեյցարիայի դեսպանատանը կից բաժնի աշխատակցի ներկայությունն ու պահանջում է նրանից 7 օրվա ընթացքում լքել երկրի տարածքը»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից: