ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները մոտ են «սառը պատերազմ»-ին

10:39     30 մարտի, 2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է մոտ այն  «սառը պատերազմի» իրավիճակին, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:

«Ես խորապես մտահոգված եմ: Կարծում եմ, որ մենք մոտենում ենք մի վիճակի, որը մեծ հաշվով մոտ է նրան, որ մենք ապրել ենք «սառը պատերազմ»-ի ժամանակ»,- ասել է Գուտերեշը:

Սակայն նա նշել է, որ էական տարբերություն կա ներկայիս և «սառը պատերազմի» իրավիճակների միջև. Եթե նախկինում երկու գերտերություն էին, որոնք ամբողջությամբ վերահսկում էին իրավիճակը, ապա այժմ դերակատարների թիվը ավելի շատ է, որոնք հարաբերականորեն ավելի անկախ են և ներկայիս հակամարտություններում կարևոր դեր ունեն:


© armedia.am