Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորքեր ուղարկել սիրիական Մանբիջ՝ քրդական զորախմբին օգնելու համար, հաղորդում է «Փարիսեեն» թերթը` վկայակոչելով Փարիզում Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF, արաբա-քրդական ջոկատներ) պատվիրակության ներկայացուցիչին, հայտնում է «Արմենպրեսը»:
Մարտի 29-ին SDF-ի պատվիրակությունը հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարը մտադիր Է «շատ շուտով» Մանբիջ ուղարկել ֆրանսիական բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ: Նշվում Է, որ գործողությունը կիրականացվի ԱՄՆ-ի զինվորականների հետ համակարգմամբ:
Ավելի վաղ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել Է քրդական ինքնապաշտպանության ուժերն անհապաղ դուրս բերել սիրիական Մանբիջից: Անկարան հայտարարել Է, որ այս պահանջի չկատարման դեպքում կարող Է ռազմական գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում՝ Սիրիայի հյուսիսում իրականացված մյուս գործողությունների օրինակով: