Facebook սոցիալական ցանցը մի շարք միջոցներ է ձեռնարկել կեղծ տեղեկատվության դեմ, մշտապես հեռացնում է միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ և Միացյալ Նահանգներից դուրս տարածում է վստահելիության ստուգման մեթոդներ, այդ թվում`լուսանկարներ և տեսահոլովակներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Անվտանգության ոլորտում ընկերության ձեռնարկած միջոցների մասին մարտի 29-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտնել են Facebook-ի բարձրաստիճան աշխատակիցները: Նրանց ասածները զետեղվել են ընկերության կայքում:
Ինչպես հայտարարել Է Գայ Ռոզենը, որը Facebook-ում իրականացնում Է անվտանգության ապահովման ջանքերի համակարգումը, հիմնական ջանքերը նպատակամղված են այն բանին, որ ապահովվի «արտասահմանյան միջամտության» հակազդումը, սոցցանցից վերացվեն կեղծ գրանցումները, թափանցիկ դարձվի գովազդային հայտարարությունների զետեղման գործընթացը սոցցանցում և կրճատվեն մոգոնված նորությունների տարածման մասշտաբները: «Մենք այժմ հասել ենք այն մակարդակին, որ օրական միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ ենք արգելափակում դրանց ստեղծման պահին, նախքան դրանց միջոցով որևիցե վնաս հասցվելը»,- իր հերթին նշել Է Սամիդ Չաքրաբարթին, որն զբաղվում Է նոր ծրագրային արտադրանքով:
Նրա գործընկեր Թեսսա Լայոնսը հայտնել Է արժանահավատության ստուգման միջոցով կեղծ նորությունների դեմ պայքարի ակտիվացման մասին: Այժմ խոսքը վերաբերում Է արդեն ոչ թե առանձին նյութերին, պարզաբանել Է նա, այլ «նրանց նկատմամբ միջոցներ կիրառելուն, ովքեր բազմիցս կեղծ նորություններ են տարածում»: Facebook ընկերության շուրջը սկանդալ Է բորբոքվել Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի կողմից սոցցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների օգտագործման առնչությամբ: