Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել է ԶԼՄ-ների տարածած լուրերն իր հնարավոր հրաժարականի մասին, ասելով, որ չի պատրաստվում հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից մի քանի տարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել Էր Կվիրիկաշվիլիի հնարավոր պաշտոնաթողության մասին: Այս թեման սկսել Է ակտիվորեն քննարկվել վարչապետի կողմից Ռուսաստանի ղեկավարությանը հասցեագրված բաց նամակի հրապարակումից հետո, որով կոչ Է արվում կարգավորել երկկողմ հարաբերությունները: «Ռուսթավի 2»-ի տվյալներով՝ Կվիրիկաշվիլիի դիրքորոշումը նրա թիմում բնավ ոչ բոլորն են պաշտպանել:
«Ցանկանում եմ ասել ի գիտություն այն մարդկանց, որոնք ագռավների պես շրջապատում են կառավարության տասնմեկերորդ հարկը և ժամանակաչափ դնում Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողության վրա, ցանկանում եմ նրանց հավաստիացնել, որ այդ ժամանակաչափն առնվազն մի քանի տարի չի զնգալու, ուստի թող հանգստանան, կուշտ քնեն, իսկ այդ ընթացքում Վրաստանն առաջ կընթանա»,- ասել Է Կվիրիկաշվիլին մարտի 30-ին կայացած ճեպազրույցում: