Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն գոլի թեկնածուների թվում, փոխանցում է News.am-ը:
29-ամյա Մխիթարյանի գոլից բացի, ամսվա լավագույն գոլի հավակնորդների թվում են նաեւ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի («Միլանի» դեմ խաղում) և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի («Ուոթֆորդի» դեմ խաղում) դիպուկ հարվածները։