Հայերի ընկեր, չինացի Մայքլ Հեն հաջողությունների է հասել արևմտահայերեն սովորելու հարցում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Մայքլն ասել է, որ արևմտահայերենը բավական բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր լեզու է։
«Առայժմ ես հայերենի իմացության սկզբնական մակարդակ ունեմ», - ասել է նա։
Ավելի վաղ Հարվարդի ուսանողը Instagram Stories-ում տեղադրել էր տեսանյութ, որի տակ գրել են. «Սովորում եմ արևմտահայերեն»։
Հոլովակում նա օգտատերերին ծանոթացնում է անկանոն բայերի աղյուսակի հետ։
Նշենք, որ Մայքլ Հեն որոշել է սովորել արևմտահայերեն, քանի որ այդ լեզվով խոսում է ԱՄՆ-ի հայ համայնքի մեծամասնությունը։