Երկրաշարժ Իրանի և Իրաքի սահմանին

15:18     1 ապրիլի, 2018

Իրաքի և Իրանի սահմանին 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում  է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 08.35-ին իրաքյան Բաղդադից 170 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 52 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան:


© armedia.am