Ստեփանակերտում Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում է անցկացվել

19:04     1 ապրիլի, 2018

Այսօր՝ ապրիլի 1-ին, Ստեփանակերտի «Էմբադա» առևտրի կենտրոնի բակում տեղի է ունեցել համերգ-միջոցառում՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ, փոխանցում է Արցախպրեսը:

Հաղորդվում է, որ միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը մայրաքաղաքի մշակութային օջախների սաների մասնակցությամբ ներկայացվել են ազգագրական երգ ու պար, նկարչական աշխատանքների ցուցահանդես և Սուրբ Զատկի տոնը խորհրդանշող խաղ-մրցույթներ:


© armedia.am