Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, փոխանցում է News.am-ը:
Քվեարկության արդյունքում 29-ամյա Մխիթարյանն առաջ է անցել մյուս 3 թեկնածուներից՝ գերմանացի Մեսութ Օզիլից, ուելսցի Աարոն Ռեմզիից ու բոսնիացի Գրանիտ Ջակայից։
Հայ կիսապաշտպանն «Արսենալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Սթոք Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումից առաջ։
Ապրիլի 1-ին կայացած խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ մարտ ամսին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի և դարձել 2 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։