Չինաստանը ամերիկյան 128 ապրանքատեսակների համար նոր մաքսատուրքեր է սահմանել. այդ քայլը պետք է դիտարկել որպես պատասխան՝ պողպատի և ալյումինի ներմուծման սակագների բարձրացման վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի որոշմանը, ասվում է Չինաստանի Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ»-ն:
Գերատեսչությունում նշել են նաև, որ Չինաստանը հանդես է գալիս «բազմակողմանի առևտրի պաշտպանության դիրքերից», իսկ հակազդող քայլեր, «արդարացի են և համապատասխանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին»:
Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ին։