Բանակն այսօր ոչ մի բանի կարիք չունի, բանակն ամեն ինչով ապահովված է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, հայտնում է News.am-ը։
Անդրադռանալով բանակին տուֆ, լվացքի մեքենա, անիվներ նվիրելու նախաձեռնություններին, որոնք բուռն արձագանք էին գտել հասարակության շրջանում և այն հարցին, թե արդյոք բանակը նման օգնությունների կարիք ունի Մովսես Հակոբյանն արձագանքել է. «Ձեր հարցը ոչ կոռեկտ է, քեզ բավարարելու համար պատասխանեմ, որ բանակը որեւէ բանի կարիք չունի: Բանակն ամեն ինչով ապահովված է: Եթե քաղաքացին որոշել է որեւէ բանով օգնել բանակին, դա քաղաքացու կամքն է, ոչ թե բանակը կարիք ունի»: