Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է իսրայելցիների՝ սեփական պետություն ունենալու իրավունքը: «Պաղեստինցիները և իսրայելցիները սեփական երկիր ունենալու իրավունք ունեն»,-ասել է արքայազնը ամերիկյան The Atlantic ամսագրին տված հարցազրույցում։
Արքայազնը ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան մտավախություն ունի Երուսաղեմի սրբատեղերի և պաղեստինցիների իրավունքների հետ կապված, սակայն հենց իսրայելցիներին ուղղված դժգոհություններ և հավակնություններ չունի: