ԱՄՆ-ում 102 տարեկան հասակում, մահացել է Ռազմավարական ծառայությունների գրասենյակի նախկին աշխատակից Իրվինգ Այզեքսոնը: Այս մասին հաղորդում է Portland Press Herald- ը, հղում կատարելով հարազատներին, փոխանցում է «Արմենպրեսը»: Սառը պատերազմի ժամանակների ամերիկացի հետախույզ Իրվինգ Այզեքսոնը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) լրտեսել է խորհրդային քաղաքացիներին և խորհրդային զորքերին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Այզեքսոնին ուղարկել են Մեծ Բրիտանիա, որտեղ նա սկսել է աշխատել Ռազմավարական ծառայությունների վարչության (OSS) համար, որի հիմքի վրա հետագայում ստեղծվեց Կենտրոնական հետախուզական վարչությունը: Պատերազմից հետո նա տեղափոխվել է ԳԴՀ, որտեղ հետևել է ՍՍՀՄ-ի քաղաքացիներին և խորհրդային զորքերի տեղաշարժերին:
Իր կնոջ հետ Այզեքսոնը ծանոթացել է 1945 թվականին Լայպցիգում: Նա 90 տարեկան հասակում վախճանվել է 2015 թվականին: Ծառայությունն ավարտելուց հետո նախկին հետախույզը հրատարակել է «Սիրող լրտեսի հուշագրություններ» վերտառությամբ գիրքը, որտեղ իրեն ներկայացրել է որպես սառը պատերազմի ժամանակների առաջին լրտեսը: Լրտեսի հարազատներըհայտնել են, որ Այզեքսոնը մահացել է Մենի նահանգի Օբեռն քաղաքի բուժանկելանոցում: