Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի պատժի հակասեմիտ Էրդողանին. Գիլադ Էրդան

12:15     3 ապրիլի, 2018

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը ափսոսանք է հայտնել Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կապակցությամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին անվանելով «հակասեմիտ» և հայտարարելով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, հաղորդում է «Ռուսարմինֆո»-ն:

«Իսրայելը պետք է միջազգային ասպարեզում գործեր Թուրքիայի դեմ և ճանաչեր Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Չնայած Իսրայելում կա ազդեցիկ հայկական համայնք, որի դերը հատկապես նկատելի է Երուսաղեմում, հրեական պետությունը հայերի՝ 1915-1917թթ. զանգվածային սպանությունների և տեղահանության փաստը մինչև օրս չի ճանաչել որպես ցեղասպանություն», - ասել է Գիլադ Էրդանը:

Նախարարը նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա ընդդիմություն թուրքական արժեքներին և Էրդողանի «հակասեմականությանը», ով շարունակում է աջակցել Պաղեստինյան դիմադրության շարժմանը:

Էրդանի մեկնաբանությունը հնչել է՝ ի պատասխան Էրդողանի՝ նախօրեին արված հայտարարությանը, որում Թուրքիայի նախագահը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն» և «զավթիչ», իսկ Նեթանյահուին՝  «ահաբեկիչ»:


© armedia.am