Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Բաքու

15:12     3 ապրիլի, 2018

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն կայցելի Ադրբեջան: Նախարարը կմասնակցի ԱԳՆ ղեկավարների նախարարական խորհրդաժողովին Չմիացած երկրների շարժման շրջանակում, փոխանցում է Yenicag.Ru-ն:

Ապրիլի 5-6-ը Բաքվում կայանալիք հանդիպման թեման է «Աջակցություն միջազգային խախաղությանն ու անվտանգությանը հանուն կայուն զարգացման»:

Բաքվից Լի Յոն Հոն կմեկնի ՌԴ:

 


© armedia.am