Ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Անկարա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի պալատի հրապարակում տեղի է ունեցել Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հանդիսավոր արարողությունը:
Երբ հանդիպման մասնակիցները շարվել են լուսանկարվելու համար, զվարճալի միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է REN TV-ն։
Թուրքիայի նախագահին դուր չի եկել, որ ՌԴ նախագահին կողքին 3 կանայք են կանգնած։ Նա խնդրել է, որ կանանցից մեկն իր կողմն անցնի։