Թրամփը և Նաթանյահուն քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները

11:21     4 ապրիլի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները, ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:

«Նախագահ Թրամփը հավաստել Է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ապահովելու Իսրայելի անվտանգությունը, և երկու ղեկավարները պայմանավորվել են շարունակել իրենց սերտ համագործակցությունը՝ Իրանի կործանարար ազդեցությանը և նրա ապակայունացնող գործողություններին հակազդելու գործում»,- նշվում է փաստաթղթում:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, որի թեման լինելու է իրավիճակը Մերձավոր Արևելքի:


© armedia.am