Մարտի 23-29-ը Երևանում ծնվել է 351 երեխա

12:15     4 ապրիլի, 2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 23-29-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 351 երեխա՝ 187 տղա, 164 աղջիկ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41094 քաղաքացի:


© armedia.am