Լոս Անջելես. «Արդարության արշավ»՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին

12:57     4 ապրիլի, 2018

Լոս Անջելեսում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի «Արդարության արշավ» խորագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, քայլերթին մասնակցելու են հայկական երիտասարդական, մշակութային, քաղաքական, սոցիալական, եկեղեցական կազմակերպություններ:

Քայլերթը կմեկնարկի Pan Pacific այգուց, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսություն, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հանրահավաք կանցկացվի:

«Մենք կոչ ենք անում հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին մեզ միանալ, քանի որ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և շարունակում ենք ներկայացնել մեր հավաքական պահանջները հանուն մարդկության դեմ այս հանցագործության հարցում արդարության հասնելու», - ասված է քայլերթի մասին ազդարարող հայտարարության մեջ:


© armedia.am