Վրաստանի կառավարությունը ծրագրում է նոր մասշտաբային ու նշանակալի հարկային բարեփոխումներ իրականացնել, հայտարարել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այս մասին հայտնում է 1in.am-ը` հղում կատարելով newsgeorgia.ge-ին:
Բարեփոխումներով նախատեսվում է անհատ ձեռներեցների համար հարկային 5 փաստաթղթերից թողնել միայն 1-ը: Երկրորդ բարեփոխումով ֆերմերներից մթերքի գնումը հետագա իրացման նպատակով կպարզեցվի: Երրորդ բարեփոխումով նախատեսվում է թույլ տալ օտարերկրյա գործարարներին Վրաստանում առցանց կերպով ընկերություն գրանցել:
Երրորդ բարեփոխման շնորհիվ օտարերկրյա գործարարները կկարողանան առցանց ընկերություն գրանցել, հաշիվ բացել վրացական բանկում, առցանց կառավարություն իրականացնել՝ ֆիզիկապես Վրաստանում չգտնվելով: