ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի առնվազ վեց ռուս օլիգարխների նկատմամբ

12:31     5 ապրիլի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս շաբաթվա ընթացքում պատժամիջոցներ կսահմանի մի շարք ռուսաստանցիների նկատմամբ, ովքեր հաշվառված են «կլրեմլյան ցուցակում», որը կազմվել էր ֆինանսների նախարարության կողմից և հրապարակվել հունվարի 29-ին:

Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով պաշտոնական անձանց, ում անունները չի հայտնվում:

Նրանց խոսքով՝ պատժամիջոցները կրելու են տնտեսական բնույթ և միտված են օլիգարխների դեմ, որոնք կապ ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանցիների վերջնական թիվը, որոնց նկատմամբ կիրառվելու են պատժիչ միջոցներ, դեռ որոշված չէ, սակայն սպասվում է, որ պատժամիջոցները տարածվելու են առնվազն վեց մարդու վրա:

Թերթը նաև նշում է, որ օրենսդիրները շարունակում են ճնշում գործադրել Սպիտակ տան նկատմամբ, որպեսզի Թրամփը «Ռուսաստանի նկատմամբ դիմի կտրուկ միջոցների»:


© armedia.am