Վրաստանում հանքի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել

10:45     5 ապրիլի, 2018

Վրաստանի արևմուտքում գտնվող հանքի փլուզման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 3 մարդ, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախնական տվյալներով հանքում պատը դեֆորմացվել է, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել փլուզումը: Այժմ իրականացվում է միջադեպի հետաքննություն:

 


© armedia.am