Մինսկի խմբի ձևաչափը վկայում է, որ հնարավոր է համագործակցել հանուն Եվրոպայի անվտանգության: ԱՊԱ-ի հաղորդմամբ, Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան կոնֆերանսի ժամանակ նման կարծիք հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Այդ երկրները երկար ժամանակ զբաղվում են խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Դա օրինակ է, որ համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության ապահովման հնարավոր է», - նշել է նա: