Վրաստանում պետական պաշտոնյաների համար սև ավտոմեքենաների արգելք է սահմանվել

13:24     5 ապրիլի, 2018

Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, բացի սևից. երկրի կառավարությունը համապատասխան փոփոխություններ է մտցրել «Պետական ավտոհավաքակազմի վերաբաշխման, ծառայական ավտոմեքենայի դասակարգման և գնման կամ փոխարինման կանոնների մասին» որոշման մեջ:

Ինչպես հայտնում է  Sputnik-Грузия-ն, սև ավտոմեքենաներից հրաժարումը եղել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությունը:

Ընթացիկ տարվա հունվարին սև գույնի ավտոմեքենաների արգելք է սկսել գործել Թուրքմենստանում: Ի տարբերություն Վրաստանի, Թուրքմենստանում այս արգելքը տարածվում է բոլոր ավտոմեքենաների վրա:


© armedia.am