Ռուսաստանը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ չի նշանակի, քանի դեռ չի տեսնի, որ Հյուսիսատլանտայան դաշինքը պատրաստ է լուրջ աշխատանքի: Ինչպես հայտնել է «ՏԱՍՍ»-ը, ապրիլի 5-ին այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ պաշտոնը թափուր կմնա, մինչեւ մենք նատոյականների կողմից լրջորեն աշխատելու իրական պատրաստակամություն չտեսնենք»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը թափուր է մնում այն բանից հետո, երբ այն զբաղեցրած Ալեքսանդր Գրուշկոն 2017 թվականի վերջին նշանակվեց արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում: